Եղվարդի մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և որոշ ժամանակ անց պարզ կլինեն բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը հայտնեց, որ հենց թունավորման դեպքի օրը կատարվել են բոլոր ահրաժեշտ միջոցառումները, հետազոտություններ են կատարվել, և երեխաների մոտ առկա է դրական տեղաշարժ: Ա. Մուրադյանն ասաց, որ մինչ այժմ հոսպիտալացված և ստուգված անձանց թիվը կազմել է 86: Բացի երեխաներից՝ թունավորման նշաններ են եղել դաստիարակների, փոխտնօրենի և երեխաներից մեկի մայրիկի մոտ: Այս պահին հիվանդանոցում դեռ 4 երեխա կա և 1 մեծահասակ:
«Ուսումնասիրության արդյունքում հաստատվել է առաջնային դիագնոզը, դա դիզենտերիա հիվանդությունն էր. այս դեպքի արտառոց պատկերը թվաքանակի մեջ էր», – ընդգծեց նա:
Նախարարը հստակ չասաց, թե արդյոք այս դեպքի պատճառը երեխաներին տրված նրբերշիկն էր, սակայն հայտարարեց, որ 2013թ. առողջապահության նախարարի հրամանով՝ կանոնակարգված է, թե ինչ սնունդ կարելի է տալ նախադպրոցական հաստատություններում, և երշիկեղենն այս ցուցակում առհասարակ չկար:
Մանրամասները՝ տեսանյութում