Հունիսի 12-ը նշվում է որպես երեխաների շահագործման դեմ պայքարի համաշխարհային օր: Նշենք, որ ՄԱԿ-ն արձանագրել է երեխաների իրավունքների 52 տեսակի կոպտագույն խախտումներ, որոնցից է իշխանական ուժերի և զինյալ խմբավորումների կողմից անչափահասների զինվորագրումը, երեխաների նկատմամբ սեռական ոտնգձությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները և աշխատանքային թրաֆիքինգը:
Աշխարհում երեխաներն ամենաշատը շահագործվում են Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ անչափահասների զինվորագրման և ահաբեկչական գործողություններին ներգրավման գործում առաջատար երկրերի ցուցակը գլխավորում են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան: