ԱՆՈՐՈՇ ԲՀԿ-ԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս Ազգային Ժողովի ընտրություններից առաջ «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, ԲՀԿ-ական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ եթե ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չսատարի, ինքը կնախընտրի իր նախագահի կողքին լինել: Քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենք նպատակահարմար չեն համարում Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, փորձեցինք պարզել, թե այդ դեպքում ինչ է անելու ԲՀԿ-ական ռեկտորը: «Ինչո՞ւ եք այդ հարցը հիմա տալիս, դրա իմաստը չեմ տեսնում, ես դարձել եմ պատգամավո՞ր, թե՞ դարձել եմ վարչապետ, ի՞նչ եք ուզում ինձանից, ես իմ գործն եմ անում, կուսակցության անդամ եմ, հիմա՝ էս վայրկյանին»,-վրդովված ասաց Հարությունյանն ու անջատեց հեռախոսը:




Լրահոս