Նոր «Կալաշնիկովը» կարժենա 1000 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կալաշնիկով» կոնցերնի նոր АК-12 ինքնաձիգի արժեքը կկազմի մոտ 1000 ԱՄՆ դոլար, տեղեկացնում է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվորուչկոն «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցում:

Գլխավոր տնօրենի խոսքով, АК-12-ը կոնցերնն ավելի մրցունակ կդարձնի հրազենի շուկայում: Նա տեղեկացրել է, որ ինքնաձիգի փորձարկումների առաջին փուլը մոտեցել է ավարտին, այն զինուժի կողմից զենքի կիրառման հարցը հավանաբար կլուծվի 2015թ.-ի առաջին եռամսյակում:

Կրիվորուչկոն հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները ֆինանսական վնաս են հասցրել կոնցերնին.«Դա մեծ կորուստ է, որը մենք կարողացանք հաղթահարել այլ շուկաների՝ Լատինական Ամերիկայի, ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հաշվին»:

Գլխավոր տնօրենը պարզաբանել է, 2014թ.-ին «Կալաշնիկովը» նախատեսում էր 90 հազար միավոր զենք վաճառել ԱՄՆ-ին, սակայն մինչև պատժամիջոցների կիրառումը հասցրել է մատակարարել միայն 40 միավոր:




Լրահոս