Գոյություն ունեն համապատասխան ուղեցույցներ, օր.՝ կան սեռավարակների վարման ուղեցույցներ, որոնք բավականին հաճախ թարմացվում են անգլալեզու տարբերակով, կա նաև հայալեզու տարբերակը, որոնց մեջ որևիցե տողով չի նշվում, (բացառությամբ որոշ դեպքերի) որ հակաբակտերիալ միջոցների հետ միասին պետք է նշանակել հակասնկային բուժում:
Ո՞րտեղից է գալիս մեր բնակչության սերը հակասնկային դեղորայքի նկատմամբ: Երկար տարիներ առաջ, երբ հակաբակտերիալ միջոցների քանակը բավականին սահմանափակ էր, և ենթադրվում էր, որ այդ միջոցները ունեն բավականին լուրջ ու ծանր ազդեցություն մեր օրգանիզմի վրա, այդ թվում նաև սնկային բարդությունների առաջացման դեպքում, նշանակվում էր հանրահայտ նիստատին դեղամիջոցը, որը նմանատիպ լայն օգտագործում չպետք է ունենա, եթե ոչ ընդհանրապես չունենա: Ինչո՞ւ: Որովհետև հետագայում ապացուցվեց, որ այս դեղամիջոցը թողնում է միմիայն տեղային ազդեցություն, այսինքն չի ներծծվում ստամոքսաաղիքային տրակտից, այսինքն հաբերի օգտագործումը ոչ մի ձևով չի կարող հասնել, օրինակ, մեր միզասեռական համակարգին կամ մաշկին կամ որևէ այլ օրգան համակարգեր՝ ճնշելով ենթադրյալ սնկի զարգացումը:
Մեր պրակտիկայում շատ հաճախ հանդիպող օրինակ ունենք, երբ հիվանդը օգտագործել է հակասնկային բուժում, օր.՝ տղամարդ է, և առաջացել է սպիտակ փառ առնանդամի շրջանում, բոլորը վստահ են՝ դա սնկային հիվանդություն է՝ պայմանավորված հակաբակտերիալ միջոցների օգտագործմամբ, մինչդեռ իրականում դա սովորական ճարպ է, որը արտադրվում է ճարպագեղձերի կողմից, և այդ երևույթը կոչվում է սմեգմա: Այն շատ հաճախ է հանդիպում շատերի մոտ, որին սակայն, չգիտես, թե ինչու, ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ անտիբիոտիկ են օգտագործում:
Մեր պրակտիկայում հետևյալ մեխանիզմն է աշխատում. նշանակվում է հակաբակտերիալ բուժում, դրա հետ միասին (սեռավարակի դեպքում) արգելվում է սեռական հարաբերությունը, իսկ այդ ճարպը ինչի՞ համար է արտադրվում, որպեսզի սեռական հարաբերությունների ժամանակ ծախսվի: Արգելվում են սեռական հարաբերությունները, ճարպը չի ծախսվում, սկսվում է կուտակվել, հիվանդը տեսնում է, և առաջանում է նոր գանգատ: Հակասնկային բուժման դեպքում հիվանդը կմտածի, որ մի փոքր ակտիվացել է սունկը, շուտով կանցնի, իրականում այդպես էլ լինում է,որովհետև հենց արգելքը անցնում է հարաբերություններ չունենալու, սկսում է հարաբերություն ունենալ, և անցնում է: Չնշանակելու դեպքում ինքը չի սպասում 2-3 օր կամ մի շաբաթ, ըստ հիվանդի՝ իր մոտ առաջանում է նոր՝ <<սնկային>> հիվանդություն: Դա ավելի շուտ վախ է, քան հիվանդություն:
Սնկային սեռական ախտահարումը բավականին հազվադեպ հանդիպող խնդիր է առողջ տղամարդու մոտ, եթե վերջինս չունի շաքարային դիաբետ և մի շարք հյուծող հիվանդություններ:
Տեսանյութը` Բուն TV-ի