Շատ մատակարարներ, դոլարի վերջնական փոխարժեքին սպասելով, չեն աշխատում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնաճը Հայաստանում ժամ առ ժամ է թափ առնում:

Armlur.am -ի շրջայցից պարզ դարձավ, որ շատ մատակարարներ, դոլարի փոխարժեքի կայունացմանը սպասելով, փակել են պահեստները ու այլևս ոչինչ չեն մատակարարում: Այս պահի դրությամբ անփոփոխ է մնացել միայն այն տնտեսական ապրանքերի գները, որոնք օրեր առաջ են խանութներին մատակարարել ու չեն կրել դոլարի հարվածները:

Վաճառականները տեսախցիկի առջև չէին ցանկանում այս օրերի խայտառակությունը բարձրաձայնել: Նրանք հայտարարեցին, որ ժամ առ ժամ են ապրանքները թանկանում: Այսօր մատակակարված ձուն առաքիչը խոստացել է վաղն էլ ավելի բարձր գնով խանութ հասցնել: Գնաճային ճնշումներ են կրել հատակապես ձեթը, շաքարավազը, ալյուրը, ձուն և առաջին անհարժեշտության այլ ապրանքներ:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս