Ջորջ Բուշը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը տեղափոխվել է Հյուսթոնի հիվանդանոցներից մեկն այն բանից հետո, երբ խնդիրներ են առաջացել շնչառության հետ կապված, տեղեկացնում են նրա ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով BBC News-ին:

Հոսպիտալացումը կատարվել է որպես կանխարգելիչ միջոց: 90-ամյա Բուշը հոտազոտության կենթարվի:

Ջորջ Բուշ-ավագը եղել է ԱՄՆ 41-րդ նախագահը 1989-1993թթ.-ին: Նա եղել է նաև փոխնախագահ՝ Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակ (1981-1989), ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն (1976-1977):




Լրահոս