Ֆոլկսվագեն պասատը 200 մետր գլորվել է. մեկ մարդ մահացել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի բնակիչ Արսեն Օհանյանը, վարելով Ֆոլկսվագեն պասատ մակնիշի 23 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան, Ապարան-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 200 մետր գլորվել:
Վթարի հետևանքով կա մեկ զոհ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին պատմել են, որ ըստ տեղեկությունների` մեքենայում եղել է մեկ ուղևոր, սակայն այս պահին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ինչպես նաև Ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները, քաղաքացիների հետ միասին, որոնողական աշխատանքներ են կատարում, հայտնաբերելու համար ուղևորին:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս