«Մեկ-մեկ Հայաստանում փոքր մարդիկ բարձր ձայնով խոսում են մեծ արժեքների մասին, բայց դա իրենց գործունեության մեջ չի երեւում»:
Թե ում նկատի ունի Արթուր Բաղդասարյանը՝ բարձր ձայնով խոսող փոքրիկ ասելով, կարելի է կռահել, բայց տարօրինակ է, որ Վահանիչն ինքն իրեն թվարկածների շարքին չի դասում: Նա իրեն համարում է մե՜ծ մարդ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Փորձենք մի քանի օրինակներով հստակեցնել, թե ինչ է արել այդ «մե՜ծ մարդը» վերջին շրջանում. միանգամից կհիշենք, որ Բաղդասարյանը հասարակությանը երկու տեսակի կերակուր է տվել՝ մեկը՝ սին խոստման, մյուսը՝ առարկայական սննդի տեսքով: Խոստումն ավանդների վերադարձն է, որն այդպես էլ ՀՀ քաղաքացիները չեն տեսնում, երկրորդը՝ ժամկետանց մուրաբաները: Ահա Վահանիչի «մեծությունը»: