Հունվարի 5-ին, ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 45DQ500 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել դեպի ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1985թ. ծնված Գ. Օ.-ն և 1982թ. ծնված Կ. Ա.-ն, ովքեր տեղափոխվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատվել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: