Այս գիշեր բազմաթիվ ավտոմեքենաներ արգելափակվել են ձնակույտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Գյումրի հատվածում արգելափակումից դուրս են բերել «BYD» մակնիշի 34UR387 պ/հ (Տ. Հ.) ավտոմեքենան:

***
Հունվարի 6-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքանա (10 ուղևոր):

***

Հունվարի 6-ին, ժամը 03.40-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին Դեյվու մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի առաջին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Դեյվու մակնիշի 29 UL 640 պ/հ (վարորդ` Ա.Ա, ծնվ. 1991թ.) և ԳԱԶ 3110 23 US 125 պ/հ (վարորդ` Ն.Մ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 6-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 13-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 34 ML 373 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Մ., ծնվ. 1985 թ.) արգելափակվել է ձնակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերելարգելափակումից :

***

Հունվարի 6-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Ցողամարգ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշոցք-Ցողամարգ հատվածի 9-րդ կմ-ից դուրս են բերել 2 արգելափակված ավտոմեքենա:




Լրահոս