Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է «Չելսի» տեղափոխվել, հայտնում է The Sun-ը:
«Արիստոկրատներ»-ը պատրաստ են 200 մլն ֆունտ վճարել, որքան Մեսսիի պայմանագրի համաձայն կազմում է նրա հրաժարագինը: Հարձակվողը «Չելսի»-ից 50 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ է պահանջում: Տեղեկություններ կան, որ Մեսսին պատրաստ է այլ ակումբ տեղափոխվել: