Ֆրանսիայում նորից պատանդներ են վերցրել. սպանվածների թիվը հստակեցվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի կենտրոնի ոսկերչական սրահներից մեկում նոր պատանդներ են վերցրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փարիզում այսօր պատանդառության երկու դեպք է գրանցվել:  Թե’ կոշերային խանութում, թե’ արվարձանի տպագրատանը պատանդառուները սպանված են:

Վերջին տվյալների համաձայն՝ ևս չորս պատանդներ լուրջ վնասվածքներ են ստացել: Հատուկ գործողությունների ընթացքում երկու ոստիկաններ վիրավորվել են:

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հաստատել է, որ սպանվել են մի քանի պատանդներ, սակայն չի հստակեցրել զոհվածների թիվը:




Լրահոս