Վանաձոր քաղաքում, այսօր գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, Հայքի հրապարակում` քաղաքապետարանի շենքի հենց դիմաց, դանակահարություն է տեղի ունեցել: Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով, քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Լաերտ Ավագյանը: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և նրան անմիջապես տեղափոխել են Երևան: Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Լոռիի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Դեռևս ձերբակալվածներ չկան:
Դանակահարություն Վանաձորում.տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ