Այսօր Ֆրանչեսկո Կավալիի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունվարի 14-ին, իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալիի մահվան 339-րդ տարելիցն է:

1617 թվականից ծառայել է Սան Մարկո տաճարում, սկզբում որպես երգիչ (տենոր), ապա երգեհոնահար և կապելմայստեր։ Գրել է եկեղեցական երաժշտություն, 42 օպերա, այդ թվում՝ «Օրմինդո» «Յասոն» (Il Giasone, 1649), «Կալիսթո» (La Calisto, 1652), «Դիդոնա» (1641), «Քսերքսես»(1654)), պատարագներ, սաղմոսներ և ռեքվիեմ։

Կավալլին մեծ ուշադրություն է դարձրել ներդաշնակությանն ու ռիթմին, մոդուլյացիաների բազմազանությանն ու գործիքավորմանը, հաղորդել է արիոզային երգեցողությանը ավելի ավարտունություն, գեղեցկություն և արտահայտչություն։




Լրահոս