Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամն արդեն որոշել է, թե երբ է ավարտելու կարիերան:
«Գերմանական ակումբի հետ պայմանագիրս ավարտվում է 2018-ին: Այդ ժամանակ կլինեմ 34 տարեկան և կավարտեմ կարիերաս: Մտադիր եմ դա անել բարձր մակարդակով և ցանկանում եմ «Բավարիա»-ի հետ ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում»,- նշել է Լամը: