Ստամբուլում կրկին հակաահաբեկչական օպերացիա է իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում ոստիկանությունը 1 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հակաահաբեկչական օպերացիան է անցկացնում. փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները:

«Ակրեպ» (կարիճ) կոդային անվամբ երկրորդ հակաահաբեկչական օպերացիան անցկացվում է Ստամբուլի 6 շրջաններում:

Ստամբուլի ոստիկանությունն առաջին հակաահաբեկչական օպերացիան անցկացրել էր երկուշաբթի օրը: Օպերացիան անցկացվել է Ստամբուլի տարբեր շրջաններում ու դրան մասնակցել են ոստիկանության ու հետախուզության ստորաբաժանումները:

Օպերացիայի ընթացքում մի շարք անձինք են ձերբակալվել, որոնց թիվը չի հրապարակվում:

Հիշեցնենք՝ 2014 թ. դեկտեմբերի 10-ին Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոններից մեկում 2 ահաբեկչություն են կանխել:




Լրահոս