«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` հինգշաբթի օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հավաք, որին կանչվել են ոչ բոլոր անդամները: Միայն նրանք, ում նպատակահարմար են գտել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել: Բնականաբար, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, Գյումրու դեպքերին առնչվող հարցերը եւ Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ի խորհրդաժողովի «նրբությունները»: