Գյումրիի մասսայական «խուզարկությունը» բազմաթիվ հանցագործություններ է բացահայտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կատարողին փնտրելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները բազմաթիվ այլ հանցագործություններ են բացահայտել:

Մասնավորապես, մեր տեղեկություններով, երբ հանցագործին փնտրելու նպատակով ոստիկաններն ուսումնասիրել են տարածքի բնակարաններն ու շինությունները, մի քանի գողություններ են բացահայտել` հայտնաբերելով գողոնները:

Տեղեկություններ կան նաեւ, որ այդ շրջայցերի ժամանակ ոստիկանները նույնիսկ հետախուզվողների են հայտնաբերել, որոնք մեղադրվում են նախկինում կատարած հանցագործությունների համար եւ այս ընթացքում իրավապահներից թաքնված են եղել: Այլ կերպ ասած՝ ոճրագործին որոնելու նպատակով Գյումրիի մասսայական «խուզարկությունը»  նաեւ դրական կողմ է ունեցել»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս