Պատգամավորներն անհետացել էին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ մինչ կեսգիշեր այդպես էլ հարկ չհամարեցին անձամբ գնալ Գյումրի:

«Ժողովուրդ»-ը մինչ կեսգիշեր փորձեց զրուցել նրանց հետ՝ պարզելու, թե ինչու են միայնակ թողել իրենց ընտրողներին ոստիկանների մահակների առջեւ: Սակայն պատգամավորներն անջատել էին իրենց հեռախոսը կամ էլ համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Միայն Հ. Մարգարյանն ասաց, թե Գյումրիի ճանապարհին է, բայց լարվածությունն արդեն թուլացել էր: Իսկապես որ պատգամավորները փողի կամ իշխանական լծակների օգնությամբ ընտրվում ու հեռանում են տարածքից. մանդատը նրանց համար անհրաժեշտ է միայն անձնական խնդիրները կարգավորելու համար: Նրանք թքած ունեն ընտրողների վրա: Միայն ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն էր իրականում կանգնած իր ընտրողների կողքին»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս