Կանխել են 20-ամյա երիտասարդի ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 9-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը։
Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության անչափահասների բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգոր Սարգսյանը և նույն բաժնի պարեկապահակային ծառայության երրորդ վաշտի ոստիկան, ենթասպա Արմեն Մանուչարյանը թիվ 306 երթուղով ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի երիտասարդ տղա ցանկանում է իրեն Կիևյան կամրջից ցած նետել։
Մոտեցող ոստիկաններին այդ մասին հայտնել են նաև Կիևյան կամրջի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ։
Ոստիկանները քաղաքացիների հետ կարողացել են երիտասարդին բռնել այն ժամանակ, երբ նա արդեն մի ոտքն անցկացնելուց է եղել կամրջից այն կողմ։
 
Գ. Շամշյանը հայտնում է, որ երիտասարդին բռնելուց հետո ոստիկանները նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Այս պահին նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի քննիչ Արթուր Մխիթարյանը, ոստիկանություն է հրավիրել ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հարազատներին։
Նշված երիտասարդը 20-ամյա Արթուր Մ.–ն է, ով բնակվում է Երևանի Ջանիբեկյան փողոցում։ Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նրա մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հորը և մորը, քրոջն ու եղբորը։
Այնտեղ գրված է եղել. “Ես ձեզ համար վատ տղա և վատ եղբայր եմ եղել, միշտ անհանգստություն եմ պատճառել ձեզ, ինչի համար էլ չեմ ուզում ապրել”։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս