Իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն գոհ է, որ համալրել է Մյունխենի «Բավարիա»-ի կազմը: Գերմանական ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նա հայտարարել է, թե իրեն լավ է զգում նոր ակումբում և նոր երկրում:
«Տեղափոխությանս պատճառներից մեկը նոր փորձ ու նոր տպավորություններ ստանալն էր: Վստահ կարող եմ ասել, որ սա ճիշտ քայլ էր իմ կարիերայում:
Երբ տարիներ առաջ տեղափոխվեցի «Լիվերպուլ», կարճ ժամանակ պահանջվեց թիմին հարմարվելու համար, նույնը տեղի ունեցավ նաև «Բավարիա»-ում: Այստեղ պրոֆեսիոնալ մակարդակ է»,- նշել է Ալոնսոն: