Այսօր՝ հունվարի 20-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությունը, իսկ վաղը՝ հունվարի 21-ին, ամենայն հավանականությամբ, կհուղարկավորեն փոքրիկին:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ չնայած բժիշկների գործադրած մեծ ջանքերին՝ երեխայի կյանքը փրկել չհաջողվեց, նա երեկ մահացավ: