ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը գտնվում է Գյումրիում, և այնտեղ վիճակը կայուն է:
«Ասելու բան չկա: Մարդիկ սգում են փոքրիկի մահը, դեռ չէին վերականգնվել և ուշքի եկել ընտանիքի մյուս` 6 անդամների մահվան բոթից, հիմա էլ փոքրիկ Սերյոժան…
Ես այժմ Գյումրիում եմ, վիճակն այս պահի դրությամբ կայուն է, բայց չեմ կարող բացառել, որ մարդկանց կրքերը կարող են բորբոքվել, նյարդերը տեղի տալ»,- ասաց պատգամավորը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ գյումրեցիների պահանջն արդար է, և բնական է՝ ինչքան էլ մարդիկ փորձեն իրենց զուսպ ու կշռադատված պահել, միևնույն է, կարող են նաև բորբոքվել ու դուրս գալ փողոց` արդար պահանջով, այն է` Պերմյակովի Հայաստանում և հայ իրավապահների կողմից դատապարտվի: