«Այսօր Գյումրին սպասում է 6 ամսական փոքրիկի մարմնի՝ Գյումրի տեղափոխմանը, ով դարձել է գազանաբարո սպանության 7-րդ զոհը: 6 ամսական Սերյոժան եղել է Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած անդամը, ընտանիքի 6 անդամներն ուղիղ 7 օր առաջ սպանվել էին Գյումրիում իրենց տանը»,- գրում է BBC-ն:
Բրիտանական հեռուստառադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերությունը, որն իր սեփական լրագրողն է ուղարկել Գյումրի, ուշադրության կենտրոնում է պահում այստեղ տեղի ունեցող իրադարձությունները: Նշվում է, որ փոքրիկի մահվան լուրի հետ մեկտեղ՝ սկսեցին լուրեր պտտվել, որ Երևանից Գյումրի են ուղարկվում ոստիկանության հավելյալ ուժեր՝ անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար:
Առանձնակի շեշտվում է, որ բազմահազարանոց ցույցերից հետո Հայաստանի իրավապահ մարմինները 24-ժամյա վերահսկում են սահմանել ռուսական ռազմաբազայի ու Գյումրիում ՌԴ դեսպանատան շուրջ: