Լեգենդար Մարկո Կրո Կոպը վերադառնում է UFC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ն առաջ է անցել Bellator-ից և նոր պայմանագիր առաջարկել լեգենդար ծանրքաշային Միրկո Ֆիլիպովիչին (30-11-2):

Միրկո Կրո Կրոպը մենամարտել է UFC-ում 2007 և 2009-2011 թթ-ին: Ավելի վաղ Pride-ում ելույթ ունենալիս խորվաթին համարում էին MMA-ի վտանգավոր մարզիկներից մեկը, սակայն UFC տեղափոխվելուց հետո նրա կարիերայում ճգնաժամ սկսվեց:

Մինչ UFC անդամ դառնալը հայտնի էր Ֆիլիպովիչի ոտքերի խնդիրների մասին, իսկ հետագայում վնասվածքներն անդադար հետապնդում էին նրան: 2006 թ-ից նա ոչ մի հաղթանակ չի տոնել թոփային մրցակցի նկատմամբ:

2011-ին Կրո Կոպն ավարտում է կարիերան՝ նոկաուտով պարտվելով Ֆրենկ Միրուին (16-8), Բրենդեն Շաբուին (10-5) և Ռոյ Նելսոնին (20-9): Դրանից ոչ շատ անց Ֆիլիպովիչը վերադառնում է K-1 ռինգ, որտեղ դառնում է չեմպիոն, և երկու մենամարտ է անցկացնում Glory-ում, որոնցից մեկում էլ պարտվում է Ռեմի Բոնյասկիին:




Լրահոս