Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն»-ների միջոցով ուսուցման նպատակով հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդումներ կազմակերպել:
Նախագիծը հաստատման ներկայացրեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով նշեց, որ ընկերությունները պարտավորվում են հաղորդաշարերի պատրաստմանը ընդգրկել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը` օգտագործելով նրանց կողմից տրամադրված նյութերը: