Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայտնելով այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նա հույս հայտնեց, թե ՄԻԵԴ-ը կարձագանքի, որ եղել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:
«Հուսով եմ, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Մարդու իրավունքների 5-րդ հոդվածի խախտում: Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները պատասխան կտան, և կորոշվի, որ այս ընթացքում դատարանն ապօրինի գործողություններ է իրականացրել, այդ թվում` նաև իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելը»,- նշեց նա:
Փաստաբանը հայտարարեց, որ քննության և դատաքննության ողջ ընթացքում միտում է եղել թաքցնել իրականությունը և ամեն կերպ փորձել են թաքցնել, թե իրականում ճանապարհի որ հատվածում է եղել վթարը: «Նիվա» մակնիշի ավտոմեքենան բաց է թողել իր աջ ճանապարհը, կանգնել ու հետընթաց է կատարել: Փորձագետները կարող էին պարզել վթարի տեղը, սակայն քննիչը պատահական կամ միտումնավոր չի գծել այն տեղերը որտեղ հստակ երևում է, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում», – նշեց նա:
Փաստաբանը վստահ է է, որ գործով դատավոր Վաղինակ Մկրտչյանը ոչինչ չի արել ճշմարտության բացահայտման համար: