ՌԴ-ում ներգաղթյալները պետք է մինչև մարտ աշխատանքային նոր թույլտվություն ստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում աշխատանքային ներգաղթյալների՝ անցած տարի ստացած աշխատանքային թույլտվությունները կգործեն մինչև 2015թ. մարտ ամիսը:

Այս կապակցությամբ օտարերկրացիները պետք է նոր տեսակի աշխատանքային թույլտվություն ստանան: Այս մասին լրագրողներին հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի շրջանի ղեկավար Օլգա Կիրիլովան:

«Մինչև մարտ ամիսը բոլոր աշխատանքային թույլտվությունները կդադարեցնեն իրենց գոյությունը: Աշխատանքի թույլտվություն ստանալու ժամկետը կմնա նույնը՝ 10 օր», – ասել է նա:

Ծառայության տվյալներով՝ աշխատանքի նոր թույլտվություն ստանալու համար Մոսկվայում տարեսկզբից դիմել է շուրջ 3500 ներգաղթյալ, ինչը չափազանց քիչ է:

Ներգաղթյալը, ով կցանկանա աշխատել Մոսկվայում, ստիպված է լինելու համապատասխան թույլտվության համար շուրջ 14 հազար ռուբլի վճարել:




Լրահոս