Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարան է ստացվել 149 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 149 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: Երեւանի քաղաքապետարանի եւ մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները ազգաբնակչությանը հասանելի են եղել նաեւ տոնական ոչ աշխատանքային օրերին:




Լրահոս