Գյումրիի դաժան սպանությունը դատական իշխանության խնդիրներն են, եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունները չպետք է միջամտեն, և բոլոր այդ գնահատականները պետք է տան դատական մարմինները: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գյումրիում տեղի է ունեցել մեծ ողբերգություն, և յուրաքանչյուր մարդու հեշտ չի խոսել այդ մասին, դա ցավ է ողջ հայության համար, բայց միեւնույն ժամանակ, ես որպես իշխանության ներկայացուցիչ կարող եմ գնահատական հնչեցել, որ իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը հրապարակային իմանա, ընթացող դատական գործընթացի մասին: Մնացած խնդիրները իրավական հարթությունում են»,-ասաց Շարմազանովը:
Նրա պնդմամբ դեպքի հետ կապված երեք հարթություն կա: Առաջինը դա զգացական, հուզական, բարոյական են, և որ ինքն այս առումով լիարժեքորեն կիսում է գյումրեցիների մտահոգությունները:
«Երկրորդը դա իրավական հարթությունն է, որը պետք է լուծվի միջպետական պայմանագրերի եւ իրավական օրենքների շրջանակներում: Երրորդը դա քաղաքական հարթությունն է, պետք է նշեմ, որ ես հիացած չեմ մեր որոշ քաղաքական գործիչների պահվածքով ես դասեր տալ չեմ սիրում, բայց մի բան պետք է ասեմ արյան վրա չպետք է շահարկել, եւ ներքին ու արտաքին քաղաքական շահարկման առարկա դարձնել», հայտարարեց Շարմազանովը:
Շարմազանովը լկտի սուտ որակեց այն խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը խոսեց եւ ցավակցական խոսք ասեց միայն Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո: Նա հայտարարեց, թե դեպքից անմիջապես հետո, երբ հանցագործը դեռեւս չէր ձերբակալվել, Ս.Սարգսյանը սելեկտորային խորհրդակցություն է հրավիրել: Ինչ վերաբերում է Սարգսյանի` այդպես էլ Գյումրի չգնալուն, ապա ըստ Շարմազանովի` Գյումրիում եղել է ԱԺ նախագահը, վարչապետը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաններ: