Վալերի Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա իրազեկ աղբյուրը:

«Համատեղ հետաքննության շրջանակներում նշանակված է ու անցկացվում է դատաքրեական փորձաքննություն: Մոտ ապագայում նախատեսված է նաև հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը նախատեսվում է օրենքով նման հանցագործությունների ժամանակ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Նրա խոսքերով՝ դատական բժիշկները պետք է պարզեն Պերմյակովի հոգեբուժական առողջությունը: Նշվում է, որ բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը կանցկացվեն Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:

«Ինտերֆաքս»-ի մյուս աղբյուրի խոսքերով՝ նախօրեին զինծառայողից նմուշներ էին վերցրել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:




Լրահոս