Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 471.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.14 դրամ (նվազել է 20.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 705.45 դրամ (նվազել է 11.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.11 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 273.8 դրամ, ոսկին՝ 19,622.38 դրամ, պլատինը՝ 19,368.72 դրամ:

Հունվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,00 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ:




Լրահոս