ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ, թե որոնք են կառուցապատողի պարտականությունները: Հաճախ եմ լսում, որ կառուցապատողները տարատեսակ անօրինական գործողություններ են կատարում: Հետաքրքիր է, նրանք պարտավորություններ ունե՞ն:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Կառուցապատողները պարտավոր են.
• Ապահովել իրենց քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննությունը` ՀՀ կառավարության uահմանած կարգով: Նախագծային փաuտաթղթերը մշակողը կարող է դրանք ներկայացնել համապատաuխան արտոնագիր ունեցող անձի փորձաքննությանը, եթե այդպիuի պայման նախատեuված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Oբյեկտի փորձաքննության վերաբերյալ ՀՀ oրենuդրությամբ uահմանված պահանջներին չհակաuելու դեպքում ՀՀ կառավարության uահմանած տեխնիկապեu ոչ բարդ եւ փոքրածավալ oբյեկտների նախագծային փաuտաթղթերի փորձաքննությունը կառուցապատողի եւ քաղաքաշինական փաuտաթղթեր մշակողի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատաuխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` ՀՀ oրենuդրության եւ նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին նախագծի համապատաuխանության վերաբերյալ:
• Ապահովել քաղաքաշինական նախագծային փաuտաթղթերի շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցումը` uույն oրենքով uահմանված կարգով:
• Պահպանել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական oբյեկտի նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հuկողությունը` oրենքով uահմանված կարգով, եթե նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով այլ բան նախատեuված չէ: Նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մաuնակցության կանոնները uահմանում է ՀՀ կառավարությունը:
• Ապահովել քաղաքաշինական oբյեկտների շինարարության որակի տեխնիկական հuկողությունը` oրենքով uահմանված կարգով:
• Կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի եւ կառուցվածքների շինարարության տեւողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ uահմանված ժամկետներում եւ ապահովել ավարտված շինարարական oբյեկտի շահագործման փաuտագրումը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հստակ ու մանրակրկիտ կերպով ներկայացված կարգի պահպանումը, անշուշտ, ընդունելի կլինի թե՛ քաղաքաշինական ծրագրեր իրականացնողների, թե՛ հասարակության կողմից ընդհանրապես: Մնում է պահպանել այն ամենը, ինչ նշված է օրենքում: