Անցած տարվա արդյունքներով, Ռուսաստանում նկատվում է օղու արտադրության ռեկորդային նվազում, հայտնում է “Коммерсант”-ը՝ հղում անելով «Росстат»-ի տվյալներին:
Համաձայն այդ տվյալների՝ արտադրությունը նվազել է 22.3%-ով: Ընդհանուր առմամբ 2014 թ արտադրվել է 66.6 միլիոն դեկալիտր օղի: Գործարաններից բեռնափոխադրումները նվազել են գրեթե 25 %-ով:
«REGNUM» լրատվական կայքը նշում է, որ Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում արտադրության նման տարեկան կտրուկ անկում երբևէ չի գրանցվել: