Աֆղանստանի խորհրդարանում կին պատգամավորների միջև ծեծկռտուք է գրանցվել: Ծեծկռտուքը սկսվել է նիստի ժամանակ, որի ընթացքում քննարվել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի թեկնածության հարցը, հայտնում է Khaama Press-ը:
Մի շարք օրենսդիրների դժգոհություններ է հարուցել այդ պաշտոնի հավանական թեկնածուի՝ Խալիլ Սեդիկի երկքաղաքացիության հարցը: Նշվում է, որ նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը:
Նիստի ժամանակ որոշ խորհրդարանականներ հայտարարել են, որ Սեդիկն իրավունք չունի ներկա գտնվել խորհրդարանում ու ներկայացնել իր աշխատանքի ծրագիրը:
Արդյունքում լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է կին պատգամավորների միջև ծեծկռտուքի: