Նվազագույնը 11 մարդ է զոհվել Եգիպտոսում ոստիկանների և իսլամիստների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում: Իսլամիստները ցույց էին կազմակերպել 2011 թ-ի ապստամբության օրվա առթիվ:
Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալներով, զոհերի թվում է մեկ ոստիկան: Հիմնական իրադարձությունները ծավալվել են Կահիրեում, որտեղ ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մուտք գործել Տախրիր հրապարակ, որը խորհրդանշում էր 2011 թ-ի ապստամբությունը, ինչի հետևանքով նախագահի պաշտոնից հեռացվեց Հոսնի Մուբարակը: