Գվարդիոլան չի շտապում «Բավարիա»-ի հետ պայմանագիր ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի շտապում նոր պայմանագիր ստորագրել Գերմանիայի գործող չեմպիոնի հետ:

«Բավականաչափ ժամանակ ունենք նոր պայմանագրի հարցը մրցաշրջանի ավարտից հետո քննարկելու համար: «Բավարիա»-ում աշխատանքը մեծ մարտահրավեր էր ինձ համար: Բայց այս պահին չեմ շտապում նոր պայմանագիր ստորագրել: Կենտրոնացած ենք թիմի ելույթների վրա»,- նշել է նա:




Լրահոս