Հերքվել է վարկածը, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ մեր թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:

Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի:

Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Մեր թղթակցին հայտնի է դարձել նաև, որ ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինս, մեր տեղեկություններով, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս