Հայ-վրացական սահմանին մեծ քանակությամբ կոկաին է առգրավվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վրացի մաքսայինները մեծ քանակությամբ կոկաինի խմբաքանակ են առգրավել վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա» անցակետում»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում. հայտնում է Новости Грузия-ն:

Տեղեկացվում է, որ հայտնաբերվել է ավելի քան 6 կգ կոկաին, որը երկիր են փորձել մտցնել Բուլղարիայի քաղաքացիներ: Գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ-ին:

Հավելենք, որ սա արդեն թմրանյութերի խոշոր խմբաքանակ ներմուծելու երկրորդ փորձն է եղել:




Լրահոս