ՄԼՍ-ի «Չիկագո Ֆայեր»-ը հերքել է այն լուրերը, թե հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպը լրատվամիջոցի հետ հարցազրույցում հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին:
«Առաջին անգամ եմ նման բան լսում: Մովսիսյանին ծանոթ եմ «Նախագիծ-40» և «Ադիդաս» ծրագրերից: Մովսիսյանը լավ ֆուտբոլիստ է, նա արդյունավետ էր խաղում ՄԼՍ-ում»,- նշել է նա: