Վրաստանում բոյկոտում են ռուսական արտադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս առաջ Վրաստանի սոցկայքերից մեկում «Բոյկոտում ենք օկուպանտի արտադրանքը» անվամբ հատուկ էջ է բացվել. հայտնում է Грузия  Online-ը:

Էջը ստեղծողները հայտարարել են, որ համացանցում խումբը ստեղծվել է մի քանի ամիս առաջ՝ Ուկրաինայի իրադարձություններից անմիջապես հետո: Խմբի նպատակն է սպառողներին ծանոթացնել ռուսական արտադրանքի ապրանքանիշի շտրիխ-կոդի հետ և ապրանքներ գնելու ժամանակ ուշադրություն դարձնել այդ կոդին ու չգնել ռուսական արտադրանքը:

Խմբի ստեղծողները պնդում են, որ հանրության կողմից նրանց նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերվում:




Լրահոս