1in.am-ը գրում է. «Հակառակորդի ակտիվությունը սկսվել է 89 թվականից, ոչ մի նոր բան չկա, միշտ էլ լայնածավալ գործողություններ են եղել, բայց հիմա էդ ակտիվությունը պայմանավորված ա Ցեղասպանության 100-ամյակով: Թուրքիան բզում-բզկտում ա դրանց, դրանք էլ խաղեր են տալի», – ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով հակառակորդի՝ վերջին օրերի աննախադեպ ակտիվությանը:
Գեներալը չբացառեց հակառակորդի կողմից լայնամասշտաբ գործողությունների սկսումը: «Դա ո՛չ հնարավոր է, ոչ էլ՝ անհնարին: Մենք հլը պատերազմից դուրս չենք եկել: Պատերազմը սկսել ա ու հլը չի վերջացել»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: