Կալինինգրադի կենդանաբանական այգու աշխատակիցները պարզել են, թե ով է գիշերները ձնագնդիներ սարքում վագր Տատյանայի բնում:
«Երբ մենք առաջին անգամ տեսանք վագրի բնում ձնագնդիները, որոշեցինք, որ դա կենդանաբանական այգու աշխատակիցների ձեռքի գործն է, ովքեր այդ կերպ զվարճացնում են կենդանուն»,- պատմել է Կալինինգրադի կենդանաբանական այգու մամլո քարտուղար Եկատերինա Միխայլովան:
Սակայն տեսախցիկների արձանագրածը դիտելուց հետո պարզվել է, որ այդ մանկական զվարճանքով զբաղվում է հենց ինքը կենդանին՝ վագր Տատյանան: