Հայրը խոստովանել է որդու սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար 27-ին Երեւանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երեւանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Armlur.am-ն արդեն գրել էր, որ Արտաշիսյան փողոցի բնակիչը սպանել էր իր իսկ որդուն և թաղել ավտոտնակում:

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննության շրջանակներում պարզվել է առերեւույթ հանցանք կատարած անձի ինքնությունը. նախնական քննության տվյալներով` հունվարի 25-ին կենցաղային հարցերի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ Գ.Ոսկանյանին գլխի շրջանում կացնով մի քանի հարված է հասցրել նրա հայրը (ծնված 1940թ.): Վերջինս հունվարի 27-ին ձերբակալվել է` սպանության կասկածանքով, եւ տվել խոստովանական ցուցմունք:




Լրահոս