«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի «ուղեվարձի թանկացման օպերացիա»: Իրենց նպատակին հասնելու համար Երեւանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղեւորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է:
Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի: Այսպիսով քաղաքապետարանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի ուղեվարձի բարձրացման առաջարկը քողարկել եւ ներկայացնել իբրեւ «միջազգային օպերատորի» կողմից արված անհրաժեշտ քայլ:
Իհարկե, նոր տարբերակը որեւէ կերպ չի սպառնա հասարակական տրասպորտի հաշվին պաշտոնյաների գրպանները հոսող գումարներին, քանի որ ամեն ինչ արվելու է՝ նրանց հարստանալու գործընթացն աննկատ եւ անխափան շարունակելու համար»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: