Հոգեհանգստի գնալուց հետո բենզինի փող են ուզել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում այս օրերին կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում եւ բենզին պահանջում:

Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի` հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել Երեւան ու բենզին «ծախսել»:

Արդյունքում նրանցից ոմանք այժմ այդ բենզինը պահանջում են խորհրդարանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բենզին պահանջողներից մեկը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Սակայն Մխեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց նման լուրերը: «Ես ո՛չ բենզին ստացել եմ, ո՛չ նման բան կա, դա հերյուրանք է»,- վստահեցրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համրում:




Լրահոս