ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ամփոփեց 2014-ի կատարած աշխատանքները: Նախարարն ասուլիսի վերջում «Ժողովուրդ»-ի հետ առանձնազրույցում անդրադարձավ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու այսօրէական խնդրին:
-Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձեւակերպված տարկետումները եւ զորակոչվեն բանակ:
-Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին եւ գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:
-Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա եւ մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կցանկանայի իմանալ մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է եւ պաշտպանում է մեր հայրենիքը:
-Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ:
-Անուններ չեք տալիս, բայց չե՞ք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխանախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն:
-Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են:
-Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է:
-Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան