Հարյուրավոր եվրոպացի կանայք անդամակցել են «Իսլամական պետությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան Եվրոպայից շուրջ 550 կին համալրել է «Իսլամական պետության» շարքերը Սիրիայում և Իրաքում. վկայում են հետազոտության արդյունքները, գրում է BBC-ն:

Ռազմավարական երկխոսության ինստիտուտի պատրաստած զեկույցի հեղինակները պարզել են, թե ինչու են որոշ կանայք պատրաստ թողնել ամեն ինչ ու վտանգելով իրենց կյանքը՝ ապրել զինյալների կողմից վերահսկվող տարածքներում: Գլխավոր պատճառներից են անձնական ցնցումներն ու ջիհադիստների հետ ամուսնանալու ցանկությունը:

Հետազոտության տվյալների համաձայն՝ շատ կանայք անգամ չեն էլ պատկերացրել, թե ինչպիսին կլինի նրանց նոր կյանքը, սակայն արդեն ուշ է եղել, և այլևս չեն կարողացել հետ վերադառնալ:




Լրահոս