Նախահարձակ կլինենք, եթե Ադրբեջանը հարձակվի. Մ. Գրիգորյանը բացատրում է նախահարձակ բառի իմաստը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուրում է գտնվում նաև «Երկրապահ» կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորեց ՀՀ Գերագույն հրամանատարին և պատասխանեց լրագրողների հարցերին:

Այն հարցին, թե  ինչով է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը, նա դա կապեց Ցեղասպանության 100-ամյակի հետ: Armlur.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի մարդիկ ոչ թե ստիպված ծառայեն, այլ սիրով, նա հայտարարեց, թե մարդիկ պետք է գիտակցեն, որ առաջին հերթին իրենց են պաշտպանում, ոչ թե «եսիմ ում»:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե շատ մարդիկ չեն ծառայում, մասնավորապես պաշտոնյաների որդիները, նա նշեց. «Երբ որ ես էի ծառայում, առաջին հերթին իմ մասին էի մտածում, իմ ընտանիքի, քույրերի, եղբայրների, թե հիմա ոնց է լինելու, կտեսնենք»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն անհրաժեշտության դեպքում նախահարձակ կլինի, Մ. Գրիգորյանը նշեց. «Երբ որ իրանք հարձակվեն, էտ ժամանակ կհարձակվենք»: Երբ լրագրողները նշեցին, թե դա ավելի շուտ պաշտպանվել է նշանակում, նա հայտարարեց. «Երբ որ էս մի մատով հարձակվում ես, էն մի մատով էլ կարաս հարձակվես»:




Լրահոս